среда, 21 марта 2012 г.

Ձևավորեք Օդնոկլասնիկի կայքը ըստ Ձեր ճաշակի




Եթե հաճախակի եք օգտվում ռուսական Օդնոկլասնիկի կայքի ծառայություններից և ցանկանում եք տարբերվել ուրիշներից, ապա կարող եք այս հեշտ հնարքի շնորհիվ փոխել օդնոկլասնիկի կայքի ինտերֆեյսը: Հնարավորություն կա փոխել կայքի հետևի ֆոնը և տառերի գույները: Բազմաթիվ պատրաստի շաբլոններից բացի կարող եք ստեղծել նոր շաբլոններ և կիրառել դրանք Օդնոկլասնիկի կայքի վրա: Այժմ տեսնենք, թե ինչպես է դա արվում (այս օրինակում ցուցադրվում է Google Chrome դիտարկչի վրա, սակայն կարող եք նմանատիպ քայլերի հերթականությամբ տեղադրել այլ դիտարկիչների վրա):

1.Այցելեք այս կայքը:
2.Սեղմեք նկարում նշված հատվածի վրա (Установить стили)


3.Սեղմեք Continue


4. Սեղմեք Install


5.Այցելեք Օդնոկլասնիկի կայք և կտեսնեք նոր ավելացված երեք ֆունկցիաները:


Հերթով տեսնենք, թե ինչ են անում այդ ֆունկցիաները՝

1.убрать стиль- այս հղումի վրա սեղմելու դեպքում կայքի ինտերֆեյսը կվերադառնա հին տեսքին (որը փոխվելու է հաջորդ երկու ֆունկցիաների միջոցով) 

2.сменить стиль -այս հղումի վրա սեղմելով կբացվի մի պատուհան, որտեղից կարող եք ընտրել պատրաստի շաբլոններից որևէ մեկը (ձախ կողմից կարող եք ընտրել բաժինը):


Բացված պատուհանում ընտրեք Օդնոկլասնիկի 


Ավտոմատ կբացվի Օդնոկլասնիկի կայքը և կտեսնեք այն Ձեր ընտրած շաբլոնով՝


3. редактировать стиль - այս ֆունկցիայի միջոցով կարող եք փոխոխություններ անել նախորդ քայլում ընտրված շաբլոնի վրա, կամ ստեղծել նոր շաբլոն (ընտրել ֆոնի լուսանկար համակարգչի սկավառակից կամ փոխել գույները):


Կայքը փակելու դեպքում շաբլոնը չի անհետանում և այն կանհետանա միայն убрать стиль սեղմելու դեպքում: Նշեմ նաև, որ առաջին 4 քայլերը պետք է անել մի անգամ, իսկ հետագայում շաբլոնները կառավարել Օդնոկլասնիկի կայքում հայտնված երեք ֆունկցիաներով: Այս նույն մեթոդով կարող եք փոխել նաև Vkontakte.ru կայքի դիզայնը: 

Հավելվածը ամբողջությամբ ջնջելու համար պետք է մտնեք համապատասխան դիտարկչի հավելվածների բաժին և ջնջեք: Google Chrome-ի դեպքում կարող եք տեսնել այստեղ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Խաղացեք Fort Boyard հայտնի խաղը



Կարծում եմ բոլորդ դիտել եք այս հետաքրքիր ու արկածային հեռուստաշոուն, որտեղ մասնակիցները անցնում են շատ վտանգավոր ու դժվար փորձություններ: Երևի շատերն են ցանկացել հայտնվել այդ խաղում և փորձել իրենց բախտը: Այժմ հիանալի հնարավորոթյուն կա վիրտուալ մասնակցել այդ հաղորդմանը: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել այս հետաքրքիր խաղը ու խաղալ:


Խաղի նվազագույն պահանջները
Օպերացիոն համակարգ: Windows XP
Պրոցեսոր: Pentium 3
Վիդեոքարտ: 64 Մբ
Օպերատիվ հիշողություն: 512 Մբ
Հիշողություն կոշտ սկավառակի վրա: 2 Գբ


Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլերի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:
4.Ներբեռնված  mdf ֆայլը կարող եք բացել այս ծրագրով:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

вторник, 20 марта 2012 г.

Խաղացեք Pro Evolution Soccer 2012 ռուսերեն մեկնաբանություններով (+վերջին թարմացումը)



2012 թվականը ցանկանում եմ սկսել խաղասերների համար ուրախ լուրով: Երկար սպասումներից հետո վերջապես թողարկվեց Pro Evolution Soccer 2012-ի համար նախատեսված ռուսերեն մեկնաբանությունները: Այժմ կարող եք խաղալ ձեր սիրած ֆուտբոլային սիմուլյատորը հայտնի ռուս մեկնաբաններ Վասիլի Ուտկինի, Յուրի Ռոզանովի և Վասիլի Սովովյովի մեկնաբանություններով: Սա առաջին բետա տարբերակն է, որի թերությունները հետագայում կվերացվեն: Տեղադրելու համար անհրաժեշտ է բացել ներբեռնված ֆայլը և նշել PES2012 խաղի թղթապանակում գտնվող img թղթապանակը:


Կարող եք ներբեռնել նաև խաղի նոր թարմացումը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ (թիմերի թարմացված կազմեր, նոր խաղակոշիկներ, նոր դեմքեր, նոր մարզաշապիկներ և այլն)


ֆայլերը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1. Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2. Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլերը:
3. Սեղմեք այդ ֆայլերի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:


Թարմացումը տեղադրելուց առաջ անջատեք հակավիրուսային ծրագիրը, քանի որ այն ջնջում է օգտակար ֆայլերից մեկը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Apple-ը ներկայացրեց iPad3-ը


Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝

A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:

Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:

Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է:  Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:



Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:

Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:

Չափսեր և քաշ
Մարտկոցի փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը  25 գրամով շատացել է և այժմ կազմում է 635 գրամ:

Գին
3-րդ սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի: ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:

   Wi-Fi                    Wi-Fi + 4G
$499 -16GB            $629 -16GB 
$599 -32GB            $729 -32GB
$699 -64GB            $829 -64GB



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`