воскресенье, 22 января 2012 г.

Փորձարկեք iPhone 4S-ի SIRI համակարգի կրկնօրինակը համակարգչի վրա


Ինչպես գիտեք, iPhone հեռախոսների վերջին մոդելում ավելացել է SIRI համակարգը, որը փոխում է մեր բոլոր պատկերացումները բջջային հեռախոսների մասին: Համակարգի շնորհիվ հնարավոր է խոսել բջջային հեռախոսի հետ և տալ հրամաններ: Այն անմիջական կապ է ստեղծում օգտագործողի և հեռախոսի միջև: Կարծում եմ այս նորարարությունը ապագայում էլ ավելի կզարգանա ու կդառնա ապագա տեխնոլոգիաների առանցքային ֆունկցիաներից մեկը:


Ովքեր չունեն iPhone հեռախոս և ցանկանում են փորձարկել այս համակարգը, ապա կարող են օգտագործել համակարգիչների համար նախատեսված SIRI համակարգի կրկնօրինակը: Ճիշտ է, այն ամբողջությամբ չի կարող իր մեջ ներառել SIRI համակարգի ֆունկցիաները, սակայն սրա միջոցով ևս հնարավոր է կատարել բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ: Համակարգը աշխատում է ձայնային և տեսքտային հրամաններով: Համակարգը կարող եք տեղադրել Google Chrome դիտարկչի վրա հետևյալ մեթոդով՝


1.Google Chrome դիտարկչով մտեք այստեղ:
2.Սեղմեք Add To Chome կոճակը և տեղադրեք հավելվածը:
3.Դիտարկչի աջ կողմի վերևի մասում կհայտնվի SIRI համակարգի կոճակը:
4.Սեղմեք այդ կոճակի վրա և օգտվեք համակարգից:


Եթե չգիտեք, թե ինչ հրամաններ կարելի է տալ համակարգին, ապա ներկայացնեմ դրանցից մի քանիսը՝ մնացածը թողնելով ձեր երևակայության վրա:


Weather in Yerevan
Tell me some information about Armenia
What is your name?
How are you?
Who am i?
546+89-74*12
goto Armblog.net
What time is it?
What time is it in Berlin?
Who is Steve Jobs?
Play Shakira Waka Waka
Search for news about the World Cup
How high is Mt. Everest?
Reming me to buy milk


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:

Отправить комментарий